կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանը տարանցիկ առևտրի մասին համաձայնագիր է կնքել Հայաստանի ու ևս 4 երկրի հետ

Իրանը տարանցիկ առևտրի մասին համաձայնագիր է կնքել Հայաստանի ու ևս 4 երկրի հետ

Իրանական կողմը Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների գագաթնաժողովում հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի և Թուրքմենստանի հետ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակում տարանցիկ առևտրի մասին համաձայնագրեր է կնքել: Ինչպես փոխանցում է «Tasnim» գործակալությունը, տեղեկությունը հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարպաշը։
 
«ՏՀԿ-ի գագաթնաժողովում ընդգծվել են տարանցիկ հնարավորությունները, Իրանը հիշատակվել է որպես գլխավոր առանցքներից մեկը, օրակարգում հարավ-արևելքից դեպի հյուսիս միջանցքի շինարարության ավարտն է, ինչպես նաև Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի և Թուրքմենստանի հետ համաձայնագրեր են ստորագրվել այդ երկրների հետ տարանցիկ առևտրի զարգացման վերաբերյալ», - ասել է Բազարպաշայը։
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: