երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

 Իրանը, Ռուսաստանը և Չինաստանն առաջիկա շաբաթներին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանիին:

«Զորավարժությունների նպատակը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է՝ ելնելով ընդհանուր շահերից», - հայտնել է Շահրամ Իրանին։

Դերծովակալը նշել է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելու են հրավիրվել նաև մի շարք այլ երկրներ։

Իրանիի խոսքով՝ զորավարժությունները պլանավորվում է անցկացնել մինչև իրանական տարվա վերջը, որն ավարտվում է մարտի 19-ին։

2023 թ․ մարտին Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը Արաբական ծովի ջրատարածքում անցկացրել են «Անվտանգության ծովային գոտի» համատեղ վարժանքները, որոնք չորրորդն էին վերջին տարիներին։ 

  • Կիսվել: