շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով

Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով

Իրանը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելու և իր տարածքով ռուսական գազ տեղափոխելու հարցում։ Այս մասին Աստրախանում՝ Կասպյան ֆորումում, լրագրողներին ասել է ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին:

«Մենք շահագրգռված ենք աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք պատրաստ ենք ռուսական գազը տեղափոխել Իրանի տարածքով»,- ասել է նա։

Ջալալին նշել է, որ 2023 թվականին Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել Իրանի Իսլամական Հանրապետությունում օտարերկրյա ներդրումների ծավալով։

  • Կիսվել: