երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը պատրաստ է դառնալ էներգետիկ հանգույց․ Ռայիսի

Իրանը պատրաստ է դառնալ էներգետիկ հանգույց․ Ռայիսի

Իրանը պատրաստ է դառնալ էներգետիկ հանգույց և անվտանգ ուղի՝ բնական գազի բաշխման և տարանցման համար, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Գազ արտահանող երկրների ֆորումում իր ելույթում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարում է իր պատրաստակամությունը դառնալու էներգետիկ հանգույց և անվտանգ երթուղի գազի բաշխման և տարանցման համար արտադրողների և իրացման շուկաների միջև», – ասել է Ռայիսին:

Նախագահի խոսքով՝ «Իրանը, ունենալով բնական գազի հսկայական պաշարներ, տարանցիկ երկրի դիրք և սեփական բարձր տեխնոլոգիաներ, նախատեսում է զարգացնել երկկողմ և բազմակողմ համագործակցությունը գազի շուկայի բոլոր երկրների հետ»:

Ռայիսին ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության ռազմավարական մոտեցումը «հիմնված է բնական գազի արդյունահանման և արտահանման ավելացման վրա, ինչպես նաև այս տեսակի էներգիայի հասանելիության վրա տարածաշրջանում որքան հնարավոր է շատ մարդկանց համար»:

  • Կիսվել: