չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանը որոշել է աջակցել ուկրաինացիների սպանությանը. Պոդոլյակ

Իրանը որոշել է աջակցել ուկրաինացիների սպանությանը. Պոդոլյակ

Կիեւն Իրանին մեղադրել է Ռուսաստանին ԱԹՍ-ների ենթադրյալ մատակարարման համար: Մասնավորապես՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն իր թվիթերյան էջում գրել է, որ Իրանը ՛՛որոշել է աջակցել ուկրաինացիների սպանությանը՝ Ռուսաստան տեղափոխելով ժամանակակից անօդաչու թռչող սարքեր՛՛։

Նա նաև նշել է. ՛՛Տարիների պատժամիջոցները, մեկուսացումը, վատ համբավը եւ վերջնական ռազմավարական վերականգնումը երբեք Իրանին հնարավորություն չեն տվել հասկանալու, թե ինչպես բարձրանալ քաղաքակրթության հատակից՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն որոշել է զրկել Իրանի դեսպանին հավատարմագրումից։

  • Կիսվել: