Իրանը ողջունում է Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի հավերժական բարեկամության պայմանագիրը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ողջունել է Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանների միացման կետի որոշման համաձայնագրի ստորագրումը և «Խոջանդի» հայտարարությունը՝ երեք հարևան երկրների հավերժ բարեկամության մասին։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ջաբարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը վերջերս համաձայնագիր են ստորագրել երեք երկրների պետական սահմանների միացման կետը Խուջանդ քաղաում սահմանելու մասին, որը հայտնի է որպես «Խուջանդի հավերժական բարեկամության հռչակագիր»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային համաձայնագիրը որակել է որպես կարևոր քայլ՝ երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, փոխվստահության ձևավորման և Կենտրոնական Ասիայում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ։
Անդրադառնալով սահմանային վեճերի խաղաղ կարգավորման և ներտարածաշրջանային ինտեգրման ամրապնդմանն ուղղված Կենտրոնական Ասիայի երկրների ջանքերին և նախաձեռնություններին աջակցելու Իրանի սկզբունքային դիրքորոշմանը, Բաղային հույս է հայտնել, որ Ուզբեկստան-Տաջիկստան-Ղրղզստան եռակողմ համաձայնագիրը կերաշխավորի կայուն խաղաղություն և կայունություն տարածաշրջանում և կամրապնդի տարբեր երկրների տնտեսական համագործակցությունն ու զարգացումը։
Այլ երկրների հետ Իրանի հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա
Իրանցի պատգամավոր Համիդռեզա Հաջի Բաբային, ով խորհրդարանական պատվիրակության գլխավորությամբ մեկնել է Ուզբեկստան, հանդիպել է այդ երկրի Սենատի նախագահ Թանզիլե Նարբայևայի հետ։ Հանդիպմանը, նշելով, որ ստեղծված իրավիճակում երկու երկրները շահագրգռված են ընդլայնելու համարգործակցությունը, Բաբային հավելել է․ «Իրանի հիմքը բազմակողմանիությունն է և հարևանների հետ շփումը»։
Նա նշել է․ «Իրանի հարաբերությունները երկրների հետ հիմնված են փոխադարձ շահերի վրա։ Մենք չունենք գաղութատիրական ցանկություններ որևէ երկրի նկատմամբ և թույլ չենք տա, որ որևէ երկիր նման կերպ նայի մեզ»։