հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը ողջունում է Արցախում մարդասիրական հրադադարի հաստատումը․ Զարիֆ

Իրանը ողջունում է Արցախում մարդասիրական հրադադարի հաստատումը․ Զարիֆ

Իրանը ողջունում է  Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ու Հայաստանի միջև մարտական գործողությունների դադարեցումը, ինչպես խաղաղությանն ուղղված քայլ։ Այս մասին IRNA գործակալության հաղորդմամբ՝ հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամե Ջավադ Զարիֆը։

«Մենք մեր հարևաններ Ադրբեջանին ու Հայաստանին երկխոսության կոչ ենք անում, որը հիմնված կլինի միջազգային իրավունքների և տարածքային ամբողջականության վրա»,- ասել է իրանցի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

  • Կիսվել: