ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Իրանը նախկինի պես ձգտում է բանակցությունների միջոցով կարգավորել միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները. Արաղչի

Իրանը նախկինի պես ձգտում է բանակցությունների միջոցով կարգավորել միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները. Արաղչի

Իրանը նախկինի պես ձգտում է բանակցությունների միջոցով կարգավորել միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին, մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների հերթական փուլը հետաձգելու որոշումը, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Նա, մասնավորապես, նշել է. «Օմանի և ամերիկյան գործընկերների հետ մենք որոշում ենք կայացրել հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանի կողմից որևէ փոփոխություն չկա բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու մեր վճռականության մեջ»:

  • Կիսվել: