Իրանը մտադիր է մոտ ապագայում Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ մատակարարել
Իրանը մտադիր է մոտ ապագայում Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ մատակարարել, գրում է Reuters-ի աղբյուրը։
Հաղորդվում է՝ ռուսական ռազմական անձնակազմն այժմ վերապատրաստում է անցնում Իրանում ` Fateh-360 հրթիռները կառավարելու համար:
Աղբյուրը գրում է․ «Ենթադրվում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները դեկտեմբերի 13-ին Թեհրանում պայմանագիր են կնքել իրանցի պաշտոնյաների հետ Fath-360 և ևս մեկ Ababil բալիստիկ հրթիռային համակարգի մատակարարման վերաբերյալ, որը ստեղծվել է Իրանի օդատիեզերական արդյունաբերության կառավարական կազմակերպության (AIO) կողմից»։