չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները

Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկիրը խստորեն դատապարտում է Եմենի հութիների վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումը, հայտնում է Nournews-ը։

«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության կողմից Եմենի մի քանի քաղաքների վրա իրականացված ռազմական հարձակումները: Մենք դա համարում ենք Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և միջազգային օրենքների, կանոնակարգերի և իրավունքների բացահայտ խախտում», - ասվում է հայտարարությունում։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: