ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանը կդիմի կտրուկ քայլերի․ ԻԻՀ պաշտպանության նախարարը դիմել է ԼՂ հակամարտող կողմերին

Իրանը կդիմի կտրուկ քայլերի․ ԻԻՀ պաշտպանության նախարարը դիմել է ԼՂ հակամարտող կողմերին

ԻԻՀ ՊՆ ղեկավար Ամիր Հաթամին ԼՂ հակամարտության կողմերին զգուշացրել է, որ կտրուկ քայլեր է ձեռնարկելու, եթե հրետակոծության ժամանակ արձակվող արկերը կրկին հայտնվեն Իրանի տարածքում։

Tasnimnews.com—ի փոխանցմամբ՝ գեներալը նշել է, որ Իրանի զինված ուժերի համար երկրի սահմանային անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունի և հավելել, որ Հայաստանին ու Ադրբեջանին արդեն այս առնչությամբ «լուրջ զգուշացումներ» են տրվել:

 

«Իրանի քաղաքացիների կյանքը և սուրբ հողի անվտանգությունը կենսական ու կարևոր հարցեր են, ուստի՝ անզգուշության հետևանքով փամփուշտների՝ մեր տարածքում հայտնվելն անթույլատրելի է»,- ընդգծել է Հաթամինը։

Գեներալը սպառնացել է միջադեպերի կրկնվելու դեպքում «առավել լայն միջոցներ» ձեռնարկել: 

  • Կիսվել: