ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանը կդադարեցնի բնական գազի մատակարարումը Թուրքիա

Իրանը կդադարեցնի բնական գազի մատակարարումը Թուրքիա

Իրանի պետական գազային ընկերությունը հայտնել է, որ տեխնիկական անսարքության պատճառով 10 օրով դադարեցնում է Գյուրբուլաքի անցակետից բնական գազի մատակարարումը Թուրքիա։ Գրում է Ermenihaber-ը:

Թեմայի վերաբերյալ թուրքական «BOTAŞ» պետական գազային ընկերությունը հայտարարություն է տարածել առ այն, որ հունվարի 17-ից Գյուրբուլակի անցակետից Թուրքիային մատակարարվող բնական գազի մատակարարման ճնշումը և քանակությունը սկսել են նվազել, ինչպես նաև բնական գազի գնումը նվազել է մինչև 1/3-րդ չափով։

  • Կիսվել: