շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանը կարող է տրանսպորտային հանգույց դառնալ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շնորհիվ

Իրանը կարող է տրանսպորտային հանգույց դառնալ ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շնորհիվ

Իրանը շուտով կդառնա խոշոր տրանսպորտային հանգույց՝ շնորհիվ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի: Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը:

«Մեր երկիրը ելք ունի դեպի ծով, ու դա մեզ հնարավորություն է տալիս բեռների փոխադրում իրականացնել «Հյուսիս–Հարավ» միջանցքով։ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ավիատրանսպորտային հաղորդակցության զարգացման հետ միաժամանակ Իրանը կվերածվի խոշոր տրանսպորտային հանգույցի»,-հայտնել Է գերատեսչության ղեկավարը:

Նա հավելել է, որ, հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և տրանսպորտի տարբեր տեսակներով բեռնափոխադրումների փորձը, մեծ ներուժ կա ԵԱՏՄ երկրների հետ ավիատրանսպորտային հարաբերությունների զարգացման համար՝ այդ ոլորտում նրանց կարիքները բավարարելու նպատակով:

 

  • Կիսվել: