Իրանը կարևորել է Ադրբեջանի հետ հարաբերությունները
Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Իսմայիլ Բաղային, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նա նշել է, որ կայանալու է արտգործնախարար Աբաս Արաղչիի այցը Բաքու, իսկ վաղը նա բանակցություններ կվարի Ադրբեջանի պաշտոնյաների հետ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


