երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը կալանքի տակ է վերցրել ամերիկյան նավթային բեռը

Իրանը կալանքի տակ է վերցրել ամերիկյան նավթային բեռը

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը կալանքի տակ են վերցրել 50 միլիոն դոլար արժողությամբ ԱՄՆ-ի նավթային բեռը, գրում է parstoday.ir-ը:

Թեհրանի միջազգային հարաբերությունների իրավական դատարանը (մասնաճյուղ թիվ 55) որոշում է կայացրել կալանքի տակ վերցնել Պարսից ծոցում գտնվող նավի ամերիկյան նավթային բեռը, ուստի կալանավորվել է այդ բեռը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանի դեմ արևմտյան երկրների և հատկապես ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք հանգեցրել են շվեդական ընկերության կողմից «EB» թիթեռային (Epidermolysis bullosa) հիվանդությամբ տառապող հիվանդների համար անհրաժեշտ դեղամիջոցների վաճառքի կանխարգելմանը և նրանց ֆիզիկական ու հոգեկան ծանր վնասվածքներ պատճառելուն, EB-ով տառապող հիվանդները հայցադիմում էին ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Թեհրանի Միջազգային հարաբերությունների իրավական դատարանում (մասնաճյուղ թիվ 55):

Դրանից ելնելով, գործի փաստաբանի կողմից իրականացված իրավական հարցերի հետևողականության շնորհիվ, ի վերջո, Թեհրանի Միջազգային հարաբերությունների դատարանը (մասնաճյուղ թիվ 55) որոշում է կայացրել կալանքի տակ վերցնել Պարսից ծոցում գտնվող «ADVANTAGE SWEET» նավի ամերիկյան նավթային բեռը, ուստի կալանավորվել է այդ բեռը։

EB կամ «Թիթեռ» հիվանդությունը գենետիկ հազվադեպ հիվանդություն է, որի հետևանքով երեխաների մաշկը դառնում է փխրուն և ամենաթեթև շփումները կարող են մաշկի վրա առաջացնել բշտեր ու սպիներ, ինչպես այրվածքների դեպքում: Իրանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով Իրանում EB կամ «Թիթեռ» հիվանդությամբ տառապող երեխաներին հասանելի չեն հատուկ վիրակապերն ու դեղամիջոցները և նրանք ցավից ահավոր տառապում են։

  • Կիսվել: