հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը, Իրաքը և Սիրիան ԱՄՆ-ին մեղադրել են Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալու համար

Իրանը, Իրաքը և Սիրիան ԱՄՆ-ին մեղադրել են Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալու համար

Իրանը, Իրաքը և Սիրիան պատասխանել են Իրաքի և Սիրիայի տարածքներին հասցված ամերիկյան հարվածներին, տեղեկացնում է Bfm.ru-ն:

Նշվում է, որ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումները և նման միջադեպերի շարունակությունն անվանել «վտանգ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար»։

Իրաքի կառավարությունը սահմանամերձ շրջանների վրա հարձակումները Բաղդադի հետ նախնական համակարգման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները կեղծիք է անվանել։

Սիրիայի ԱԳՆ-ն էլ ամերիկյան հարվածները որակել է ԻՊ-ի դեմ պայքարում երկրի բանակի կարողությունները թուլացնելու փորձ։ Սիրիան խորը մտահոգություն է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ գործողությունների արդյունքում կաթվածահար վիճակում է։ 

Նշենք, որ խոսքը երեկ երեկոյան Իրաքում և Սիրիայում 85 թիրախների վրա հասցված հարվածների մասին է։ ԱՄՆ իշխանությունների պարզաբանմամբ, հարձակումն իրականացվել է ի պատասխան հունվարի 28-ին Հորդանանի և Սիրիայի սահմանին ամերիկյան բազայի վրա հարձակման։

  • Կիսվել: