երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանը հերքում է անօդաչու թռչող սարքով ամերիկյան բազայի վրա հարձակման իր մասնակցությունը

Իրանը հերքում է անօդաչու թռչող սարքով ամերիկյան բազայի վրա հարձակման իր մասնակցությունը

Իրանը ոչ մի կապ չունի Հորդանան-սիրիական սահմանին ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետ։ Այդ մասին ԻՌՆԱ լրատվական գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը։

Դիվանագետը նշել է, որ նման հայտարարություն է արել՝ արձագանքելով Թեհրանի հասցեին Վաշինգտոնի վարչակազմի մեղադրանքներին։

Հունվարի 28-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իրանամետ խմբավորումների կողմից անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում երեք ամերիկացի զինվոր է զոհվել, 34-ը՝ վիրավորվել։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը խոստացել է «ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում» հակահարված տալ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայիններին:

Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, հարձակումն իրականացվել է T-22 օբյեկտի վրա, որի կողքին գտնվում է ամերիկացի զինվորականների ճամբարը, որն օգնում է Հորդանանին սահմանի ամրապնդման հարցում։ Նրա խոսքով՝ իրենք այժմ պարզում են, թե ինչու ալ-Թանֆ շրջանում տեղակայված բազայում տեղադրված ՀՕՊ համակարգերը չեն կարողացել կանխել անօդաչու թռչող սարքի հարձակումը։

  • Կիսվել: