երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանը հերքել է Եմենի հութիներին զենք մատակարարելու ԱՄՆ մեղադրանքները

Իրանը հերքել է Եմենի հութիներին զենք մատակարարելու ԱՄՆ մեղադրանքները

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հերքել է ԱՄՆ մեղադրանքները, թե Թեհրանն իբր հանցակից է Եմենի խռովարար «Անսար Ալլահ» (հութիներ) շարժմանը զենք մատակարարելուն։ Համապատասխան նամակը նա ուղարկել է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին։

«Իրանը կտրականապես չի ընդունում այդ անհիմն մեղադրանքները՝ դրանք դիտարկելով որպես պատրվակ, որը Միացյալ Նահանգներն օգտագործում է իր անօրինական գործողություններն ու ռազմական ագրեսիան Եմենի հանդեպ արդարացնելու եւ լեգիտիմացնելու համար»,- նամակի տեքստը մեջբերել է Mehr գործակալությունը։ Իրավանիի խոսքով՝ Թեհրանը «մշտապես հանդես է գալիս Եմենում ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին դիվանագիտական ճանապարհով» եւ երբեք չի մասնակցել ՄԱԿ ԱԽ բանաձեւերին հակասող գործունեությանը, ներառյալ զենքի վաճառքը կամ տրամադրումը։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը, նշել է Mehr-ը, պատրաստել է փաստաթուղթ՝ ի պատասխան ԱՄՆ մեղադրանքների, որոնք հնչել են փետրվարի 14-ին ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ։

  • Կիսվել: