Իրանը հայտարարել է Նաթանզի միջուկային օբյեկտի վրա իրականացված հարձակումների մասին
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ թիրախավորվել է Նաթանզի միջուկային օբյեկտը, հայտնում է TASS-ը:
«Նաթանզում», - պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե որ միջուկային օբյեկտներն են ենթարկվել հարձակման։ Այս ամենի մասին նա հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի հատուկ նստաշրջանի շրջանակում կայացած իր ճեպազրույցի ժամանակ:


