հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի հետ համագործակցությունը շարունակելու մտադրության մասին

Իրանը հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի հետ համագործակցությունը շարունակելու մտադրության մասին

Թեհրանը մտադիր է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանը, ով Մոսկվա է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով։

«Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նշել է Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, հատկապես Սիրիայում, և ասել, որ այդ համագործակցությունը պետք է շարունակվի», – ասվում է Մոսկվայում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ:

  • Կիսվել: