երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանը հակաօդային պաշտպանության զորավարժություններ է անցկացնում

Իրանը հակաօդային պաշտպանության զորավարժություններ է անցկացնում

Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժություններ են անցկացրել երկրի առանձին շրջաններում։ Այդ մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը։

Զորավարժությունները տեղի են ունեցել իսրայելական F-16 կործանիչներով Սիրիայի վրա հարձակումից մեկ շաբաթ անց, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 15-ը վիրավորվել են:

«Իրանի զինված ուժերը պարբերաբար պատերազմական խաղեր են անցկացնում՝ բարելավելու իրենց ռազմական հզորությունը։ Զորավարժությունները ծառայում են որպես նախազգուշացում թշնամիներին Թեհրանի դեմ ագրեսիայի ցանկացած գործողության դեմ»,-նշում է գործակալությունը։

Fars-ի փոխանցմամբ՝ զորավարժություններն իրականացվել են երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված ցանցի հետ համաձայնեցված։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը կարող է Սիրիային մատակարարել «երկիր-օդ» հրթիռներ, որոնք օգտագործվում են ՀՕՊ համակարգերում՝ օդանավերի և անօդաչու սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար։

  • Կիսվել: