Իրանը, Գերմանիան և Ճապոնիան արտադրում են գազի ակնթարթային հայտնաբերման թեստային փաթեթներ
Իրանցի հետազոտողներին հաջողվել է ստեղծել գազի ակնթարթային հայտնաբերման թեստային փաթեթներ։ Այսպիսով, Իրանը միացել է նման թեստեր արտադրող երկրներին՝ Գերմանիային և Ճապոնիային:
Pars Today-ի հաղորդմամբ՝ իրանական Blorazma գիտահեն ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Ջավադ Քարեգարն այս կապակցությամբ ասել է. «Գազի հայտնաբերման ակնթարթային թեստերի արտադրությունը շատ բարդ է և արտադրության 99%-ը հիմնված է տեխնիկական գիտելիքների վրա»:
Նշելով, որ ընկերության արտադրած թեստերը կարող են հայտնաբերել գազի ցանկացած տեսակ, Քարեգարն ասել է․ «Իրանական թեստերի արտադրության արժեքը 50%-ով քիչ է գերմանական և ճապոնական մոդելների արժեքից»։
Քարեգարը հավելել է, որ այս թեստերը կիրառվում են նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում։
Նրա ոխսքով․ «Նավթավերամշակման կամ նավթաքիմիական գործարանների վերագործարկման ժամանակ, պետք է ստուգվի տարածքում և խողովակներում գազի առկայությունը։ Եթե այդ պրոցեսը տեղի է ունենում լաբորատորիայում, շատ ժամանակ է կորում։ Իսկ յուրաքանչյուր րոպեն արժե հազարավոր դոլարներ։ Բայց այս փաթեթները կարող են մի քանի վայրկյանում որոշել գազի տեսակն ու քանակությունը:
Քարեգարի խոսքով, իրանական թեստերը մեծ ընդունելության են արժանացել Պարսից ծոցի հարավային երկրներում, որտեղ նավթի ու գազի արդյունաբերությունը տնտեսության հիմնական ոլորտներից է: