հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը Գազայի ժողովրդի և աշխարհի ճնշվածների միակ աջակիցն է. Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչ

Իրանը Գազայի ժողովրդի և աշխարհի ճնշվածների միակ աջակիցն է. Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչ

Իրանում Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչը քննադատելով արեւմտյան երկրների լռությունը՝ Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նկատմամբ, Իրանի Իսլամական Հանրապետությանը համարել է աշխարհում ճնշվածների միակ աջակիցը, գրում է parstoday.ir-ը:

Իրանում Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչ Նասեր Աբու Շարիֆը «Սիրո ժամ 1:20» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հավելել է,որ աշխարհը հասկացել ու ճանաչել է միջազգային շրջանակների և ԱՄՆ-ի ու Իսրայելի հիմնական բնույթը և նրանց հակամարդկային նպատակները։

Աբու Շարիֆն ասել է. -«Ամերիկացիները պատրաստ են տարբեր պատրվակներով խռովություններ առաջացնել այլ երկրներում՝ քաղաքացիական պատերազմներ հրահրելու նպատակով, քանի որ նրանք չեն հավատում իրենց խոսքերին և չեն հարգում մարդու իրավունքները»։

Անդրադառնալով Գազայի հատվածում իսրայելական պատերազմի 32 հազար նահատակներին և անհայտ կորածներին՝ Իրանում Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչն ասել է,-«Եթե նահատակների երկու երրորդը կանայք և երեխաներ են, ինչու՞ ամերիկացիները չեն պաշտպանում այդ կանանց ու երեխաներին և ոչինչ չեն ասում նրանց մասին»։

Աբու Շարիֆն ընդգծել է.-«Ամերիկացիները մարդու իրավունքների կոչեր են անում, բայց լռում են Պաղեստինի ժողովրդի սպանության նկատմամբ, իսկ Գազան և Պաղեստինը շարունակում են դիմադրել, և միայն Իրանն է ուղեկցում ճնշվածներին այս դիմադրության ընթացքում և կանգնած է իմպերիալիզմի դեմ»։

Կիրակի օրը Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցչի և երկրի ու արտերկրի մի շարք պաշտոնյաների ներկայությամբ Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության և սրբազան պաշտպանության ազգային թանգարանում տեղի է ունեցել «Սիրո ժամ 1:20» 12000 հոգանոց միջոցառման բացման արարողությունը,որը նվիրված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության չորրորդ տարելիցին

  • Կիսվել: