հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրանը եւ Ուզբեկստանը էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իրանը եւ Ուզբեկստանը էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Նավթագազային տեխնոլոգիաների եւ նորարարությունների ցանցը (OGTIP) եւ ուզբեկական Mr-Fish Fergana նավթագազային հոլդինգը էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, տեղեկացրել է Mehr-ը։

OGTIP-ը եւ ուզբեկական հոլդինգային ընկերությունը շաբաթ օրը Թեհրանում ստորագրել են համաձայնագիր՝ OGTIP-ի տնօրեն Մոհամադ Իսմայիլ Քեֆայաթիի եւ Mr-Fish Fergana նավթագազային հոլդինգի գլխավոր տնօրեն Մոհամադ Ալի Սաթվալդեոյի ներկայությամբ։

Ստորագրվել է  փաստաթուղթ Ֆերգանայի տեխնոպարկի, Տաշքենդի նավթային արդյունաբերության նորարարական կենտրոնի գործարկման, տարածություն տրամադրելու եւ Ֆերգանայի տեխնոպարկի հիման վրա OGTIP-ի միջազգային գրասենյակ ստեղծելու, ինչպես նաեւ Ուզբեկստանում  OGTIP-ի միջազգային գրասենյակի ստեղծման համար միաժամանակյա ֆինանսավորում տրամադրելու մասին։

  • Կիսվել: