ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Թուրքիայի Աղրը նահանգի Բայազետ շրջանում գտնվող Գյուրբուլաք-Բազերգան սահմանային անցակետի բացման հարցը քննարկվել է թուրք-իրանցի պաշտոնյանների կողմից, գրում է ermenihaber.am-ը:

Սահմանային անցակետի բացման հարցով հանդիպել են Գյուրբուլաքի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը և Իրանի Բազերգանի մաքսային ծառայության տնօրենը։ Կողմերը քննարկել են մաքսային համագործակցության և սահմանային առևտրի հեշտացման հետ կապված թեմաներ։

Հանդիպման ընթացքում իրանական պատվիրակությունը այցելել է նաև Գյուրբուլաքի մաքսային վարչության նոր շենքերը։

 

  • Կիսվել: