երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իրանն ու Սիրիան բանակցում են իրենց դեսպանատների վերաբացման շուրջ. ԻԻՀ ԱԳՆ

Իրանն ու Սիրիան բանակցում են իրենց դեսպանատների վերաբացման շուրջ. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի իշխանությունները բանակցություններ են վարում սիրիական կողմի հետ Դամասկոսում Իրանի դեսպանատան և Թեհրանում Սիրիայի դեսպանատան գործունեության վերսկսման շուրջ, տղեկացնում է Mehr-ը։

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին, մասնվորապես, ասել է, որ իրենք դիվանագիտական ​​խորհրդակցություններ ենք անցկացնում երկու երկրների դեսպանատները վերաբացելու շուրջ:

Նա նաև ընդգծել է Սիրիայում «ահաբեկչության աճն ու զարգացումը» կանխելու կարևորությունն ինչպես Սիրիայի, այնպես էլ նրա հարևան պետությունների անվտանգությունն ապահովելու համար։

  • Կիսվել: