կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Իրանը և Բահրեյնը բանակցություններ կսկսեն իրանական ակտիվների ապաարգելափակման շուրջ

Իրանը և Բահրեյնը բանակցություններ կսկսեն իրանական ակտիվների ապաարգելափակման շուրջ

 Թեհրանը և Մանաման կքննարկեն իրանական ակտիվների ապաարգելափակման հարցը․ դրանք Բահրեյնում սառեցվել էին երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների խզումից հետո։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկը։

«Երկու կողմերը պայմանավորվել են վարել տեխնիկական բանակցություններ, որոնք կապահովեն Բահրեյնում սառեցված իրանական ակտիվների արգելափակման վերացումը», - նշված է Իրանի ԿԲ հայտարարությունում։

Բանակցությունները մոտ օրերս կսկսվեն Թեհրանում կամ Մանամայում և կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև արդյունքներ ձեռք բերվեն:

Ավելի վաղ Թեհրանում հանդիպման ընթացքում Բահրեյնի և Իրանի արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել բանակցություններ սկսել՝ նպատակաուղղված երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

 

  • Կիսվել: