Իրանը երբեք չի ձգտել և երբեք չի ձգտի միջուկային ռումբ ստեղծել. Փեզեշքիան
«Իրանը երբեք չի ձգտել և երբեք չի ձգտի միջուկային ռումբ ստեղծել»: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարողը բացառապես Իսրայելն է, բայց պատժվում է Իրանը», - ասել է Իրանի նախագահը՝ հիշեցնելով, որ նույնիսկ ամերիկյան հետախուզությունն էլ չի հաստատել, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու նկրտումներ ունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու առաջարկին, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 27-ին։
Տասը տարի առաջ Թեհրանի միջուկային գործարքի կնքումից հետո չեղարկված պատժամիջոցները վերականգնելու գործընթաց էր սկսել եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք Իրանին մեղադրում են միջուկային համաձայնագիրը խախտելու մեջ, պնդում, որ Թեհրանը շարունակում է ձգտել միջուկային զենքի ձեռքբերման։


