Իրանը դատապարտել է Լիբանանի վրա Իսրայելի օդային հարձակումները
Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի վրա վերջերս իրականացրած ավիահարվածները, տեղեկացնում է IRNA-ն՝ հիշեցնելով, որ ավիահարվածների հետևանքով քաղաքացիական անձինք էին զոհվել, նրանց թվում՝ նաև դպրոցականներ։
Նշվում է, որ Բաղային, մասնավորապես, ասել է. «Իսրայելի շարունակական անպատժելիությունը, որն ամրապնդվում է Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությամբ, հանգեցրել է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բազմակի խախտումների»:
Բացի դրանից՝ Իրանի ԱԳՆ խոսնակը նաև կոչ է արել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կատարել իրենց պարտականությունները։


