Իրանը դատապարտել է Եմենի ենթակառուցվածքների վրա Իսրայելի հարձակումները
Հղում անելով ԻԻՀ ԱԳՆ խոսնակի գրասենյակին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Իսմայիլ Բաղայի Համամեն խստորեն դատապարտել է Եմենի Սանաայի միջազգային օդանավակայանի, Հոդեյդա նավահանգստի և այդ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իսրայելի հարձակումները, գրում է parstoday.ir-ը:
Իրանի ԱԳՆ խոսնակն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ ծրագրված և իրականացված հարձակումները որակել է միջազգային բոլոր կանոնների և նորմերի, հատկապես ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի սկզբունքների խախտում: Բաղայի Համանեն հավելել է, որ Իսրայելի կողմցի բոլոր միջազգային սկզբունքների խախտման նկատմամբ ՄԱԿ-ի անգործությունը, հակասում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարտավորություններին։
Անդրադառնալով Գազայի հատվածում ցեղասպանության շարունակությանը և տարածաշրջանի այլ երկրներում օկուպանտ ռեժիմի ագրեսիայի ու էքսպանսիոնիզմի ընդլայնմանը, Բաղայի Համանեն նշել է, որ Եմենի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Սիոնիստական ռեժիմի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումներն օկուպանտ ռեժիմի վարած քաղաքականության մաս են կազմում, որն ուղղված է իսլամական երկրների թոլացմանն ու ոչնչացմանը։ ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ԻՀԿ-ին ու մյուս միջազգային կառույցներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել այս կապակցությամբ։
Նա նշել է, որ Եմենի դեմ ագրեսիան միջազգային խաղաղության և անվտանգության բացահայտ խախտում է և անհերքելի հանցագործություն այդ երկրի հերոս և պատվաբեր ժողովրդի դեմ, որը մինչ այժմ ջանք չի խնայել Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու ուղղությամբ։
Հինգշաբթի օրն իսրայելական ռազմական ինքնաթիռները յոթ ավիահարված են իրականացրել Եմենի դեմ, որոնց ընթացքում ռմբակոծել են նավթային օբյեկտները, ենթակառուցվածքները, Սանաա և Հոդեյդա նահանգների էլեկտրակայաններն, ինչպես նաև Սանաայի միջազգային օդանավակայանը:
Իսրայելական աղբյուրները հաղորդել են, որ սա Եմենի վրա ամենալայնածավալ հարձակումն է, նշելով, որ գործողությանը մասնակցել են տասնյակ կործանիչներ։