ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրաքին և Սիրիային

Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրաքին և Սիրիային

Իրանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրաքին և Սիրիային՝ դրանք անվանելով «ռազմավարական սխալ, որը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճին», հայտնում են իրանական ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր ՔՈանանիի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Իրաքի և Սիրիայի վրա երեկվա հարձակումն ԱՄՆ կառավարության հերթական արկածախնդրությունն ու ռազմավարական սխալն էր, որն այլ արդյունք չի ունենա, քան տարածաշրջանում լարվածության և անկայունության մեծացումը»:

Հաղորդվում է նաև, որ Քանանին մեղադրել է ԱՄՆ-ին՝ Իրաքի, Սիրիայի, Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության անտեսման համար:

 

  • Կիսվել: