շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանը չի զիջի իր տարածքի ոչ մի թիզը․ Փեզեշքիան

Իրանը չի զիջի իր տարածքի ոչ մի թիզը․ Փեզեշքիան

Իրանը չի զիջի իր տարածքի ոչ մի թիզը. այսպես է պատասխանել է Փեզեշքիանը Թրամփին, ով ենթադրել էր, որ Իրանի քարտեզը կարող է փոխվել ամերիկյան հարձակումից հետո։

«ԱՄՆ-ն ձգտում է թշնամանք և հակամարտություն հրահրել Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների միջև։ Մենք թույլ չենք տա, որ նրանք զավթեն մեր երկրի հողի ոչ մի թիզը»,–ասել է Իրանի նախագահը։

Նա նաև նշել է, որ Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանությունները սխալ են մեկնաբանվել, և որ «թշնամին» ցանկանում է, որ Իրանը պատերազմի մեջ լինի Մերձավոր Արևելքի հետ։

Ավելի վաղ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը որոշել է չհարվածել հարևան երկրներին, եթե նրանք չհարձակվեն։ Նա նաև ներողություն է խնդրել այն երկրներից, որոնք հարձակման են ենթարկվել Իրանի կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո։

  • Կիսվել: