Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակումից. Քիրբի
Ամերիկյան վարչակազմը դեռ կարծում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակումից և ակնկալում է դա ցանկացած պահի: Այս մասին CNN-ի եթերում ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ունեցած տեղեկությունները վկայում են այն մասին, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակման սպառնալիքից»։
Ըստ Քիրբիի՝ հնարավոր հարձակման մեջ կարող են ներգրավվել «Հեզբոլլահ» շարժումը և Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը՝ հութիները:
«Մենք ենթադրում ենք, որ նրանք ինչ-որ բան են անելու, և դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, գրեթե ցանկացած պահի»,-հավելել է Քիրբին: