ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Իրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Պարսից ծոցում գտնվող երեք կղզիների վերաբերյալ հայտարարության պատճառով, որոնք Իրանի և ԱՄԷ-ի միջև տարածքային վեճի առարկա են։

Իրանը ՌԴ-ին  բողոքի նոտա է հղել, քանի որ Մոսկվան միացել է արաբական մի խումբ երկրների հայտարարությանը, որոնք պաշտպանում են Արաբական Միացյալ Էմիրությունների հավակնությունները Թեհրանի կողմից վերահսկվող երեք կղզիների նկատմամբ։ Իրանը Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիները համարում է իր տարածքը։

  • Կիսվել: