չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Բաքվում Իրանի դեսպանատունը  բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտգործնախարարությանը՝ կապված Իրանի դեմ ադրբեջանական լրատվամիջոցների վիրավորական գործողությունների հետ։

Դեսպանությունն իր խիստ բողոքն է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ների  գործողությունների առնչությամբ և կոչ արել անհապաղ վերջ դնել այդ ամենին:

Իրանի դիվանագիտական առաքելությունը նաեւ նախազգուշացրել է երկու երկրների հարաբերությունների վրա այդ անհարգալից գործողությունների վնասակար հետեւանքների մասին:

  • Կիսվել: