շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իրանը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը ընդգրկող 800 կմ շառավղով ռադար է տեղադրել

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը ընդգրկող 800 կմ շառավղով ռադար է տեղադրել

Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի երկինքը։ Այս մասին գրում է Islamic World News-ը։

Ռադարը տեղադրվել է Գիլանի նահանգի բարձրավանդակում՝ երկրի հյուսիսային օդային տարածքը դիտարկելու համար։ Այն միացվել է Իրանի հակաօդային պաշտպանության ցանցին։

Նշվում է, որ Գիլանում ռադարի տեղադրվելուց հետո Հայաստանի, Ադրբեջանի, արևելյան Թուրքիայի զգալի մասի, Վրաստանի մեծ մասի, արևմտյան Թուրքմենստանի, Ղազախստանի հարավ-արևմտյան մասի և Կասպից ծովի օդային ամբողջ տարածքը կգտնվի Իրանի ՀՕՊ վերահսկողության ներքո:

  • Կիսվել: