երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը 4 մարդու մահապատժի է դատապարտել՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով

Իրանը 4 մարդու մահապատժի է դատապարտել՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով

Իրանը լուսադեմին մահապատժի է ենթարկել 4 մարդու, որոնք դատապարտվել էին Իսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսադի օգտին աշխատելու համար։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

4 դատապարտյալները ձերբակալվել էին 2022 թ․ հուլիսին Իրանի անվտանգության ուժերի կողմից։ Ըստ իրանցի իրավապահների՝ նույն ամսին նրանք նախատեսում էին գործողություն իրականացնել Պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկի դեմ, որը գտնվում էր Սպահանի Նաջաֆաբադ քաղաքում։

Բացի Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքներից, 4 անձինք նաև մեղավոր են ճանաչվել ահաբեկչական խումբ կազմելու և այն կառավարելու համար, որի նպատակն է եղել երկրի անվտանգության խաթարումը։ Նրանց նկատմամբ մահվան դատավճիռ էր կայացվել 2023 սեպտեմբերին։

  • Կիսվել: