շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Իրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ

Իրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ

Իրանի Ռաշտ քաղաքի մոտակայքում թեթև ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է նշվում տեխնիկական անսարքությունը։

Ինքնաթիռը պատկանել է Իրանի ոստիկանական ավիացիային (Police Aviation Unit of Faraja)։ Կործանման հետևանքով զոհվել են 2 օդաչուն և ինժեները։

  • Կիսվել: