երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 73-ի

Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 73-ի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, վիրավորների թիվը՝ 171-ի։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական IRIB լրատվամիջոցի հրապարակումը։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։

Քերմանի նահանգապետի տեղակալը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական»։

  • Կիսվել: