ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Իրանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

Իրանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»

Իրանում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին այդ խմբավորումը հայտարարություն է տարածել:

Նշենք, որ պայթյունների հետևանքով շուրջ 100 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը՝ վիրավորվել:

Պայթյունները տեղի են ունեցել երեկ Քերման քաղաքում իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին նվիրված սգո միջոցառման ժամանակ։ Սա ամենամահաբեր հարձակումն է Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ։

Զոհերի հիշատակին Իրանում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվել։

 

  • Կիսվել: