երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Փեզեշկիանն ու Ջալիլին անցել են Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ․ հայտնի է օրը

Փեզեշկիանն ու Ջալիլին անցել են Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ․ հայտնի է օրը

Իրանում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ընտրողների քվեների 50 տոկոսը, քվեարկության երկրորդ փուլ կանցկացվի։ Այս մասին հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։

«Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների մեծամասնությունը, օրենքի համաձայն, կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա հուլիսի 5-ին», - ասել է իրանցի պաշտոնյան:

2–րդ փուլ են անցել Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշքիանը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին։
Ըստ հրապարակված տվյալների` թեկնածուներից Մասուդ Փեզեշքիանը հավաքել է 10 415 991 քվե, Սայիդ Ջալիլին՝ 9 473 298, Մոհամմադ Բաքր Խալիբաֆը՝ 3,383,340, Մուստաֆա Փուրմհամդին՝ 206 397։
Ընտրելու իրավունք ունեցող 61 մլն քաղաքացիներից 24 միլիոնն են մասնակցել քվերակությանը։

  • Կիսվել: