Իրանում տեղի է ունեցել Արևմտյան Ասիայի ամենաբարձր բետոնե գլանային ամբարտակի բացման արարողությունը
ԻԻՀ նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել Չամշիրի ամբարտակի բացման արարողությունը, որը համարվում է Արևմտյան Ասիայի ամենաբարձր բետոնե գլանային ամբարտակը, գրում է parstoday.ir-ը:
151 մետր բարձրությամբ Չամշիրի ամբարտակն ունի 2,3 միլիարդ խորանարդ մետր ծավալով ջրամբար և 48 կիլոմետր երկարությամբ լիճ, որի մակերեսը նորմալ մակարդակում կազմում է 51 քառակուսի կիլոմետր։
Չամշիրի հիդրոէլեկտրակայանը տարեկան կարտադրի 482 գիգավատ ժամ էլեկտրաէներգիա։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ներկայությամբ այսօր շահագործման է հանձնվել Գաչսարանի նավթաքիմիական համալիրը,որը համարվում է Քոհգիլույե և Բոյեր Ահմադ նահանգի խոշորագույն արդյունաբերական նախագիծը։
Գաչսարանի նավթաքիմիական գործարանի բացման արարողության ժամանակ Ռայիսին ասել է,-«Գաչսարան նավթաքիմիական ընկերությունը, որի կառուցման հիմնական փուլերն իրականացվել են իրանցի մասնագետների կողմից, պատժամիջոցներին դիմակայելու արվեստի օրինակ է»։