երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանում սկսվել է նոր միջուկային հետազոտական ​​ռեակտորի կառուցումը

Իրանում սկսվել է նոր միջուկային հետազոտական ​​ռեակտորի կառուցումը

Իրանն սկսել է 10 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային հետազոտական ​​ռեակտորի կառուցումը երկրի կենտրոնական Սպահանի նահանգում։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ դա կլինի ավազանային տիպի ռեակտոր, որպես դանդաղարար կօգտագործվի թեթև ջուրը, իսկ միջուկային վառելիք կլինեն ուրանի ու ալյումինի օքսիդները։ Կայանքը կդառնա բարձր խտության նեյտրոնների հզոր հոսքի աղբյուր։

Նեյտրոնները հետագայում կօգտագործվեն իզոտոպների արտադրության համար, որոնք լայնորեն օգտագործվում են  արդյունաբերության մեջ և դեղագործական բնագավառում: Ըստ գործակալության՝ ռեակտորի արտադրական կարողությունները ոչ միայն կբավարարեն երկրի բոլոր ներքին կարիքներն, այլև կարող են Իրանին հնարավորություններ ընձեռել այս ոլորտում արտադրանքի և ծառայությունների հետագա արտահանման համար՝ տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով։

  • Կիսվել: