կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Իրանում շահագործման է հանձնվել ՄիԳ-29 կործանիչների համար մարզագույքի համակարգը

Իրանում շահագործման է հանձնվել ՄիԳ-29 կործանիչների համար մարզագույքի համակարգը

ՄիԳ-29 կործանիչների համար մարզագույքի համակարգը շահագործման է հանձնվել կիրակի իրանական Շահիդ Սատարիի անվան Ավիացիայի համալսարանում կայացած արարողության ժամանակ, տեղեկացնում է Mehr-ը։

Արարողությանը ներկա էր Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբոլռահիմ Մուսավին։

Մուսավին շնորհակալություն է հայտնել բանակի ՌՕՈՒ վերնախավին  ՄիԳ-29 կործանիչների համար այս մարզագույքի համակարգը ստեղծելու համար։

Հայտարարելով, որ  ՄիԳ-29-ի ռադիոէլեկտրոնային պայքարի ուսումնական մարզագույքը հաջող փորձարկում է անցել, Մուսավին ավելացրել է, որ այն, անկասկած, արդյունավետ կլինի Ռազմաօդային ուժերի մարտունակությունը բարձրացնելու հարցում։

Մարզագույքային այս համալիրները մոտակա օրերին կտեղափոխվեն  ՄիԳ-29 կործանիչներով զինված բազաներ։

  • Կիսվել: