կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանում սգո օր է

Իրանում սգո օր է

Իրանում այսօր սգո օր է՝ կապված Քերման քաղաքի գերեզմանատանը երեկ տեղի ունեցած երկու պայթյունների հետ, որոնց հետևանքով առնվազն 103 մարդ է զոհվել, 171-ը վիրավորվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակումը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ երեք տարի առաջ հունվարի 3-ին սպանված գեներալ Քասեմ Սոլեյմանիի տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։

Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին ասել է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել ժամը 15։00-ին։ Երբ գերեզմանատան այցելուները շտապել են օգնություն ցուցաբերել վիրավորներին, երկրորդ պայթյունն է որոտացել՝ առաջին պայթյունից մոտավորապես 20 րոպե անց։ Վահիդիի խոսով՝ երկրորդ պայթյունն ավելի շատ մարդկանց կյանք է խլել։

Քերմանի իշխանությունները տեղի ունեցածը որակում են ահաբեկչություն: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին իր ուղերձում շեշտել է, որ Քերմանի հարձակումների հետևում կանգնած հանցագործները ՛՛պետք է սպասեն կոշտ պատասխանի՛՛:

  • Կիսվել: