երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Իրանում քվեատուփեր տեղափոխող մեքենայի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել

Իրանում քվեատուփեր տեղափոխող մեքենայի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում անհայտ անձինք կրակել են քվեատուփեր տեղափոխող մեքենայի վրա։ Զինված հարձակման հետևանքով երկու անվտանգության աշխատակից է զոհվել, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Իրանական PressTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպի ժամանակ հինգ մարդ է տուժել։

Իր հերթին Fars գործակալությունը հայտնել է, որ հարձակումից հետո քվեաթերթիկները հասցվել են նահանգապետի գրասենյակ, որտեղ ընթանում է ձայների հաշվարկը։ Իրանում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Հունիսի 28-ին Իրանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Ընտրությունները նշանակվեցին նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոհվելուց հետո։

Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է մայիսի 19-ին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով։

  • Կիսվել: