ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ կապերի մեջ մեղադրվող վեց անձանց

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ կապերի մեջ մեղադրվող վեց անձանց

Շաբաթ օրը Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող վեց անձանց, հայտնում է Mehr-ը։

Նշվում է, որ մահապատիժը կատարվել է Խուզեսթան նահանգում։

«Ահաբեկիչները խոստովանել են իրենց պատասխանատվությունը բռնության մի քանի ակտերի, այդ թվում՝ անվտանգության չորս աշխատակիցների սպանության և Խորամշահրում ռումբի պայթյունի համար»,— նշվում է իրանական լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։

Ավելի մանրամասն տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։

  • Կիսվել: