հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանում մահապատժի են ենթարկել հօգուտ իսրայելական «Մոսադի» լրտեսության մեջ մեղադրվողին

Իրանում մահապատժի են ենթարկել հօգուտ իսրայելական «Մոսադի» լրտեսության մեջ մեղադրվողին

Իրանի դատական մարմինները շաբաթ օրը մահապատժի են ենթարկել հօգուտ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության լրտեսության մեջ մեղադրվողին, տեղեկացրել է Tasnim-ը։

Մեղադրյալը, որը կախաղան է բարձրացվել հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգում, մեղավոր է ճանաչվել օտարերկրյա լրտեսական ծառայությունների, այդ թվում իսրայելական «Մոսադի» հետ ունեցած կապերի մեջ։

Մահապատժի ենթարկվածը զբաղվում էր գաղտնի տեղեկությունների հավաքմամբ եւ «Մոսադին» միջնորդների միջոցով դրանց փոխանցմամբ, գրել է իրանական ԶԼՄ-ն։

  • Կիսվել: