կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Իրանում hnւղարկավորեցին նախագահին և արտգործնախարարին

Իրանում hnւղարկավորեցին նախագահին և արտգործնախարարին

Այսօր՝ մայիսի 23-ին, Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մարմինը տեղափոխվել է նրա հայրնեի Մաշհադ քաղաք, որտեղ նրան հուղարկավորել են Իմամ Ռեզայի դամբարանում։ Իսկ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին հուղարկավորել են մայրաքաղաք Թեհրանի Աբդուլ Ազիմ Հասանիի դամբարանում, տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

 

  • Կիսվել: