շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը

Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը

Իրանում չեղակվել է  WhatsApp մեսենջերի և Google Play հավելվածների առցանց խանութի օգտագործման արգելքը: Որոշումը կայացվել է երկրի Կիբերտարածության բարձրագույն խորհրդի նիստում: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:

Քննարկումներից հետո խորհրդի անդամները, ընդգծելով կիբերտարածության իրավական կարգավորման կարևորությունը, միաձայն կողմեն քվեարկել WhatsApp և Google Play մուտքի սահմանափակումների վերացմանը։

 

ՌԲԿ-ն հավելում է, որ երկու ծառայություններն էլ արգելափակվել էին 2022-ի սեպտեմբերին Իրանում հակակառավարական ցույցերի ֆոնին: Ներկայում երկրում արգելափակված են Instagram-ը, Facebook-ը, X-ը  և YouTubе-ը:

  • Կիսվել: